Ա սերիա. «Յուվենտուսը» չկարողացավ հաղթել «Ռոմային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 4-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ։
Հանդիպման հաշիվն արդեն 2-րդ րոպեին տուգանային հարվածով բացեց տանտերերի հարձակվող Դուշան Վլահովիչը:
Հյուրերի կազմում 69-րդ րոպեին հաշիվը թուրինցիների նախկին հարձակվող Պաուլո Դիբալայի փոխանցումից հետո հավասարեցրեց Տեմի Աբրահամը։
2 թիմերն էլ 3 խաղից հետո հավաքել են 7-ական միավոր և առաջատարների թվում են: