Ա սերիա. «Ռոման» չկարողացավ հաղթել հետնապահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց ծանր ժամանակներ ապրող «Ջենոային», որը ներկայումս հետնապահներից մեկն է:
Սակայն Ժոզե Մոուրինյոյի թիմն այդպես էլ չկարողացավ տարածքային և խաղային մեծ առավելությունը գոլի վերածել. գրանցվեց ոչ ոքի՝0։0։
68-րդ րոպեին հեռացվեց հյուրերի նորվեգացի պաշտպան Լեո Սկիրի Էստեգորը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: