211652_close_icon
views-count1099 դիտում article-date 22:38 26-08-2022

Մենք չենք մեկնաբանում այլ երկրի հավաքականի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը. ՀՖՖ-ն՝ Արսեն Զախարյանի քաղաքացիության մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում արձագանքել են Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի քաղաքացիության հնարավոր փոփոխությանը՝ «Չելսի» տեղափոխության համար:  Sport24-ի հետ զրույցում մեկնաբանություն է տվել ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը, հայտնում է Armsport.am-ը:

-Արդյոք դիմե՞լ եք ՖԻՖԱ-ին Զախարյանի քաղաքացիության փոփոխության հարցով:

-Ոչ, չենք դիմել:

-Վերջին շրջանում կապ ունեցե՞լ եք Արսենի հետ:

-Ոչ, կապ չի եղել:

-ՀՖՖ-ում որքանո՞վ են հետաքրքրված նրա քաղաքացիության փոփոխությամբ:

-Նա Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ է: Մենք չենք մեկնաբանում այլ երկրի հավաքականի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը:

Նմանատիպ նյութեր