6325 դիտում
10:38 25-08-2022
Հրթիռային հարձակում Չապլինոյի վրա՝ առնվազն 22 զոհ, մոտ 50 վիրավոր․ Euronews
Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող Չապլինո երկաթուղային կայարանի վրա ռուսական բանակի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Առնվազն 50-ը վիրավորվել է։ Հաղորդում է Euronews-ը։
Նրա խոսքով՝ ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել «հենց մեքենաների վրա»։ «Այսպես է Ռուսաստանը նախապատրաստվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որը նվիրված է Ուկրաինա ներխուժման սկզբից վեց ամիսներին»,- հավելել է նա։
Այս ամսաթիվը համընկավ Ուկրաինայի անկախության օրվա հետ, որը դարձավ 6 ամսվա ընթացքում «ամենատագնապալիներից» մեկը։ Օրվա ընթացքում օդային ռմբակոծության ազդանշանները երկրում հնչել են 189 անգամ, առավել հաճախ՝ Պոլտավայի և Կիրովոգրադի շրջաններում։
«Մեր անկախությունը չի ավարտվել և երբեք չի ավարտվի: Կլինի մեր 33-րդ Անկախության օրը, կլինի 34-րդը, և բոլոր հաջորդները, քանի դեռ ժամանակը կանգ չի առել Երկրի վրա: Ուկրաինան ընդմիշտ: Ամեն օր այն ավելի կուժեղանա: Սա հասկանում են բացարձակապես բոլորն աշխարհում՝ սկսած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից մինչև բոլոր մայրաքաղաքներն առանց բացառության»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Այս տարի Անկախության օրն անցավ առանց մարդաշատ տոնակատարությունների, բայց Կրեշչատիկում ուկրաինացիների կողմից ջարդված ռուսական զինտեխնիկայի ցուցադրությամբ։ Իր հերթին, Վլադիմիր Զելենսկին այդ օրը մեդալներ է շնորհել մարտերում աչքի ընկած ուկրաինացի զինվորներին, որոնցից մի քանիսը հետմահու։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3181 դիտում
10:41 18-08-2022
Հրթիռային հարձակում Խարկովի վրա. 7 զոհ, 18 վիրավոր․ Euronews
3787 դիտում
11:00 02-06-2017
Ֆիլիպինների մայրաքաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել զբոսաշրջային համալիրի վրա. առնվազն 34 զոհ կա
2474 դիտում
14:23 15-06-2017
Սոմալիում զինված հարձակում է կատարվել հյուրանոցի վրա. կա առնվազն 19 զոհ
Այս բաժնից
3049 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2848 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր