3181 դիտում
10:41 18-08-2022
Հրթիռային հարձակում Խարկովի վրա. 7 զոհ, 18 վիրավոր․ Euronews
Հինգշաբթի առավոտյան Խարկովում որոտացել է ևս 5 պայթյուն, ասել է քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով՝ արկերն ընկել են Սլոբոդսկի և Խոլոդնոգորսկի շրջաններում, առնվազն 2 մարդ վիրավորվել է։ Գրում է Euronews-ը։
Նախօրեին ռուսական զորքերը հարձակվել են Խարկովի Սալտովսկի շրջանում գտնվող հանրակացարանի վրա, հայտնել են տեղի իշխանությունները։ Նրանց վերջին տվյալներով՝ 7 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ելույթի ժամանակ տեղի ունեցածը անվանել է «ստոր և ցինիկ հարված խաղաղ բնակչությանը, որն արդարացում չունի և ցույց է տալիս ագրեսորի անզորությունը»։
Ուկրաինայի ղեկավարն այժմ պատրաստվում է Զապորոժյեի ատոմակայանում ստեղծված իրավիճակի շուրջ եռակողմ բանակցությունների Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Վերջինս արդեն ժամանել է երկիր և պատրաստվում է այցելել նաև Օդեսայի նավահանգիստ, որտեղից Ստամբուլի պայմանագրով ուկրաինական հացահատիկն արտահանվում է արտերկիր։ Չորեքշաբթի օրը ևս չորս նավ՝ արևածաղկի և եգիպտացորենի բեռով, լքել են տեղի նավահանգիստները։ Ընդհանուր առմամբ, ռուսական շրջափակման վերացումից և «հացահատիկային միջանցքի» բացումից հետո Ուկրաինայից դուրս են եկել պարենով բարձված ավելի քան 20 բեռնատար նավ։
Միևնույն ժամանակ ռուսական բանակի կողմից օկուպացված Մարիուպոլում շինարարությունը մեծ թափով ընթանում է։ ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը խոստացել է 3 տարում վերակառուցել գրեթե ամբողջությամբ ավերված քաղաքը։ Դրա վրա միլիարդավոր ռուբլիներ են ծախսվելու, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի բյուջեից։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6322 դիտում
10:38 25-08-2022
Հրթիռային հարձակում Չապլինոյի վրա՝ առնվազն 22 զոհ, մոտ 50 վիրավոր․ Euronews
847 դիտում
18:46 24-09-2024
Խարկովի բազմաբնակարան շենքի ռմբակոծության հետևանքով կա 3 զոհ, 15 վիրավոր
1449 դիտում
16:06 07-05-2015
Ռուսաստանը և Թուրքիան «Игла» հրթիռային համակարգի հիմքով նոր հրթիռային համակարգ են ստեղծել
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»