211652_close_icon
views-count51327 դիտում article-date 19:01 23-08-2022

Ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են 38-ամյա վարորդների UAZ-ն ու ВАЗ 2121-ը. օպերատիվ են գործել պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել  Լոռու մարզում: Ժամը  06:40–ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Դսեղ գյուղի խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 38-ամյա Գոռ Թումանյանի վարած UAZ մակնիշի և 38-ամյա Սերգեյ Երիցյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի Թումանյանի  դասակի պարեկները:

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր