954 դիտում
13:26 23-08-2022
ՄԻՊ–ը վիճարկում է արհմիություններին եւ կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր՝ օգոստոսի 23–ին, դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված՝ արհեստակցական միություններին եւ կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը։
Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ–ի գրասենյակից, խոսքը «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Արհեստակցական միությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ 1-ին մասի 8-րդ, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի մասին է, որոնցով ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության մարմիններում ծառայողների, զինծառայողների, դատախազների, դատավորների եւ Սահմանադրական դատարանի դատավորների համար նախատեսվում է արհեստակցական միություններին անդամակցելու, ազգային անվտանգության մարմիններում ծառայողների համար նաեւ՝ կրոնական կազմակերպություններին անդամակցելու, իսկ զինծառայողների համար՝ կրոնական միավորում ստեղծելու բացարձակ արգելք։
Դիմումով, մասնավորապես, նշվում է, որ արհեստակցական միություններին անդամակցելու արգելքը չի բխում նշված ծառայության տեսակների բնույթից եւ զրկում է աշխատողներին իրենց իրավունքների կոլեկտիվ պաշտպանության կարեւորագույն միջոցից՝ հակադրվելով միավորումների ազատության բուն էությանը։ Նմանապես, Պաշտպանը վիճարկել է, որ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը եւ զինվորական ծառայությունն ինքնին անհամատեղելի չեն կրոնական կազմակերպությանն անդամակցելու կամ այն ստեղծելու իրավունքի հետ։
Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանը դեռեւս 2020 թվականի փետրվարի 18-ի ՍԴՈ-1506 որոշմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը ոստիկանության ծառայողի համար կրոնական կազմակերպությանն անդամակցելու արգելք սահմանելու մասով ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր:
Հիմնելով վերոնշյալ որոշման, ինչպես նաեւ միջազգային իրավական փաստաթղթերի դրույթների եւ միջազգային ատյանների արտահայտած դիրքորոշումների վերլուծության վրա՝ դիմումով արձանագրվել է, որ վկայակոչված նորմերի նախատեսումը հանգեցրել է վերոնշյալ անձանց կրոնի ազատության եւ միավորումների ազատության անհամաչափ սահմանափակման։ Դիմումով Պաշտպանը վիճարկում է վկայակոչված նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 41-րդ, 45-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին։

Նմանատիպ նյութեր
25002 դիտում
10:50 15-03-2020
Կոչ եմ անում բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից. Արսեն Թորոսյան
Այս բաժնից
646 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
475 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
589 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ