7851 դիտում
20:51 21-08-2022
Շահամոլ մտավորական դեմագոգ, որը նաև չի հարգում ու չի ընդունում հայերին. Մհեր Հակոբյան
Ռուսաստանում ՊԱՅԹԵՑՐԵԼ ԵՆ Ալեքսանդր Դուգինի լենդկրուզերը, հարվածի թիրախում ունենալով իրեն, բայց ղեկին եղել է նրա 29-ամյա աղջիկ Դարյան, որն էլ հենց սպանվել է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Մհեր Հակոբյանը:
«Այս առումով երբեք էլ ինձ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՎ ՉԱՐԱԽՆԴԱԼ նման փաստի առթիվ, այնուհանդերձ փորձեմ պատասխանել այն հարցին, թե հասարակական իմաստով Ո՞Վ Է, այնուհադներձ, Դուգինը:
Եվ ուրեմն իմացեք, որ Դուգինը ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԴԵՄԱԳՈԳԻ դասական մի կերպար է, որն իր գաղափարական դատարկութունը քողարկում է մշուշոտ խոսքերի, աղոտ ակնարկների ու վերամբարձ խոսքերի միջև:
Որպեսզի պատկերացնեք, թե ով է Դուգինը, ընդամենը իմացեք, որ դա մի մարդ է, որը, հաջողությամբ բռնելով Մոսկվայի տիրակալների հակաարևմտյան մղումների ալիքը, ինչ որ տեղ 2010-ական թվականների սկզբից սկսեց իրեն ներկայացնել որպես «ԵՎՐԱՍԻԱՑԻ»՝ մեկ գաղափարական համակարգի մեջ միանգամից լինելով և՜ ուղղափառ, և՜ կոմունիստ, և՜ ռուսական ազգայնական, և՜ կայսերապաշտ, և՜ թյուրքամոլ՝ սեփական անորոշ արտահայտություններով ու տեսություններով մոլորեցնելով մարդկանց, սակայն տարաբնույթ լեկցիաների, պետական պատվերների և իշխանական բարեհաճության հաշվին նաև ԼԱՎ ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼՈՎ:
Իրոք, Արևմուտքի հետ աստիճանաբար հակասությունների մեջ մտնող իր բնույթով կապիտալիստական պուտինյան իշխանությանը նույն 2010-ականների սկզբից պետք էր ԳՈՆԵ ՄԻ ԻՆՉ ՈՐ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԻՄՔ և Դուգինը հաջողությամբ ներկայացրեց այն՝ դույզ իսկ չշփոթվելով այն բանից, որ նույն ուղղափառությունը, ռուսական ազգայնականությունը ու կոմունիզմը, դեռ մի հատ էլ վերջում ավելացված թյուրքամոլությամբ, ոչ մի կերպ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՄԵԿ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ, դրանք իրար սկզբունքորեն ժխտող հասկացություններ են:
Հենց Դուգինն էր, որ առաջ մղեց «Ռուսական աշխարհի» կոնցեպտը, որն իր բնույթով արտահայտում է ռուսական ծավալապաշտական կայսերապաշտությունը, ժխտում է փոքր ազգերի, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԻ, անկախ պետականություն ունենալու գաղափարը և իր հիմքում ձգտում է այնպիսի մի ուտոպիայի, ինչպիսին պահպանողականության քողի ներքո թյուրքական ու ռուսական «աշխարհների» միավորումն է՝ ի հակադրություն Արևմուտքի և ի ոտնահարումն այնպիսի քրիստոնեական փոքր ազգերի շահերի, ինչպիսին ՀԱՅԵՐՍ ԵՆՔ:
Այս առումով Արցախյան Երրորդ, ողբերգական պատերազմի հետ կապված Դուգինի թյուրքասեր և կայսերապաշտական մեկնաբանություններն ուղղակի խոսուն են:
Ահա նման մի շահամոլ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԴԵՄԱԳՈԳ, որը նաև չի հարգում ու չի ընդունում հայերին՝ կայսերապաշտական սեփական բարձունքից մերժելով անկախ պետություն ունենալու հայերի իրավունքը: Դարյան ինքն էլ հոր, ըստ էության, շարունակությունն էր՝ ավելի փոքր չափերով, ահա և եղավ այն, ինչ եղավ:
Թող Աստված դատի մեղվորներին և անմեղներին արդեն այն աշխարհում…»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20997 դիտում
14:40 24-08-2021
ԱԺ ամբիոնի մոտ կանգնածը ոչ միայն կապիոտուլյանտ է և հողատու, այլ նաև՝ պրոֆեսիոնալ ստախոս ու դեմագոգ․ Ռուբեն Հակոբյան
5931 դիտում
11:51 20-08-2021
Երևանում տեղի ունեցավ սիրված մտավորական, արձակագիր Մհեր Իսրաելյանի «Մեն ու միակ մոլորակ» ժողովածուի շնորհանդեսը
Այս բաժնից
1000 դիտում
19:24 17-12-2024
Բաքու է ժամանել թուրք զինվորականների հերթական պատվիրակությունը
1030 դիտում
18:27 17-12-2024
Թուրքիան ձեռք է բերում Eurofighter կործանիչներ
1600 դիտում
10:24 17-12-2024
Մոսկվայում սպանվել է ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար գեներալ Իգոր Կիրիլովը