211652_close_icon
views-count4889 դիտում article-date 20:22 19-08-2022

Վանաձորի բժշկական կենտրոնում ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ռադիկ Հովակիմյանի եղբայրը. aravot.am

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած, լոռեցի Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: Փոքրիկին անվանակոչել են եղբոր՝ Ռադիկի անունով: Հերոսածին մայրը՝ 42-ամյա տիկին Հայարփին, ասում է, որ տղան՝ Ռադիկը, մահվան 40-րդ օրը երազ է եկել իրեն՝ ասել, որ վերադառնալու է:

3.4 կգ քաշով, 51 սմ հասակով փոքրիկի ծնունդն ընդունել են բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանն ու մանկաբարձ-գինեկոլոգ Արամայիս Դունամալյանը:

Փոքրիկի ծնունդն ուրախացրել է ոչ միայն հարազատներին, այլեւ հիվանդանոցի ողջ անձնակազմին: Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ տիկին Հայարփին բժշկական կենտրոն է ընդունվել օգոստոսի 11-ին:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր