211652_close_icon
views-count868 դիտում article-date 23:17 16-08-2022

Բերդաշեն, Արեգնադեմ, Կապս բնակավայրերում ընթացքի մեջ են մոդուլային դպրոցների կառուցման աշխատանքները

«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակներում Շիրակի մարզում իրականացվում են 3 բնակավայրերի՝ Բերդաշենի, Արեգնադեմի, Կապսի դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքները, Հովունիի դպրոցի մոդուլային շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար էլ կառավարությունն այս տարի գումար է հատկացրել։

Ամասիա համայնքի երկու բնակավայրերում՝ Բերդաշենում և Արեգնադեմում շինաշխատանքներն ընթացքի մեջ են։

Բերդաշենի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 650 մլն դրամ գումար: Ծրագրի պատվիրատու է հանդիսանում ՀՀ քաղաքաշինության կոմիտեն: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականին և իրականացվել է շուրջ 100 մլն դրամի աշխատանք: 2022 թվականին շինարարական աշխատանքների իրականացման համար հատկացվել է 240 մլն դրամ: Դրանք իրականացվում է «Վանի» ՍՊԸ-ի կողմից: Ծրագիրը կավարտվի 2023 թվականին:

Արեգնադեմի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման նախահաշվային արժեքն էլ կազմում է շուրջ 493,23 մլն դրամ: Շինաշխատանքները մեկնարկել են 2021-ին, իրականացվել է շուրջ 50 մլն դրամի աշխատանք: Այս տարի շինարարական աշխատանքների իրականացման համար հատկացվել է 339,98 մլն դրամ: Կապալառու կազմակերպությունը «Տ-Քնսթրաքշն» ՍՊԸ-ն է: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023-ին:

Նմանատիպ նյութեր