1264 դիտում
14:44 03-11-2022
Սյունիքի բնակավայրերում 13 մոդուլային դպրոցներ կկառուցվեն. հայտնի են բնակավայրերը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված ելքային ծրագրերի շրջանակներում կատարել վերաբաշխում՝ 62 մլն դրամ գումարի չափով, ինչպես նաեւ մոտ 140 մլն դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Վերաբաշխումն իրականացվում է Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված 10 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ՀՀ Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոցի և ՀՀ Արմավիրի մարզի Արգինայի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքերի կառուցման ավարտական աշխատանքների, ինչպես նաև Ախուրյանի ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության գործընթացի ապահովման համար:
ՀՀ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված թվով 13 բնակավայրերի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման նպատակով՝ ՀՀ կառավարությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացվել է համապատասխան գումար: Սկզբնական փուլում, վերլուծությունների արդյունքում նախատեսվել է 13 կրթահամալիրից 5-ի համար կառուցել նոր շենք, որոնցից 3-ի համար՝ մոդուլային, իսկ մյուս 8-ի համար պետք է վերակառուցվեին դպրոցների առկա շենքերը:
Վերակառուցվող դպրոցներ
«Աճանանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Օխտարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Արծվանիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Գեղանուշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Եղեգի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Ծավի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Ճակատենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
Կառուցվող դպրոցներ
«Ներքին Հանդի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
«Շիկահողի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Կառուցվող մոդուլային դպրոցներ
«Վերին Խոտանանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Դավիթ Բեկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Եղվարդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ կրթական բարեփոխումների շրջանակներում կրթական գործընթացների կազմակերպման մասով այլևս ձևավորվել է նոր մոտեցում և նախկինում գործող բազմահամակազմ դասարանների նախատեսման սկբունքը՝ 2 կամ 3 դասարանները մեկ դասարանում համակցելու մոտեցումն այլևս ընդունելի չէ։
«Նոր մոտեցմամբ, անկախ աշակարտների թվաքանակից, նոր կրթական կենտրոնները, ինչպես նաև հետագայում նախատեսվող դպրոցները պետք է նվազագույնն ունենան հետևյալ կազմը.
առնվազն 12 դասարան, 1 նախնական զինվորական պատրաստության դասասենյակ, /1 արհեստագործական սենյակ/, 1 կենսաբանության և քիմիայի դասասենյակ-լաբորատորիա, 1 ֆիզիկայի և աշխարհագրության դասասենյակ-լաբորատորիա, 1 հանդիսությունների դահլիճ, կերպարվեստի դասերի անցկացման վայր, սպորտային դահլիճ, 1 ռեսուրսային (ինֆորմատիկա, տեխնոլոգիաներ) կենտրոն, որը կգործի նաև որպես գրադարան, խոհանոց՝ նախատեսված դպրոցական և նախադպրոցական տարիքի սովորողների սննդի պատրաստման համար՝ 2 առանձին ճաշասենյակներով, ընդարձակ ուսուցչանոց, 1 տնօրենի սենյակ, 1 փոքր խոհանոց, 1 պահակակետ, 1 տեխնիկական սենյակ, 1 մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման և առաջին բժշկական օգնության տրամադրման սենյակ:
Մասնավորապես՝ նախատեսվում է դասասենյակները տրոհել մինչև 12 աշակերտ/տեղ, նախագծի երկրորդ հարկը փոքր ինչ ընդլայնել, ինչը կապահովի 2 լրացուցիչ դասասենյակների տեղակայումը, ինչպես նաև նախատեսվում է նույն ճարտարապետական լուծումներով կցակառույց, որտեղ նախատեսվում է տեղակայել 2-4 խմբանի նախադպրոցական բլոկ»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով, 10 կրթահամալիրներում այս պահանջներին համապատասխանող փոփոխությունների փոխարեն կիրառել նոր տրամաբանությամբ միայն մոդուլային կրթահամալիրների համար լրամշակված նախագծի տեղակապում հետեւյալ բնակավայրերի կրթահամալիրների համար՝ Աճանան, Օխտար, Արծվանիկ, Գեղանուշ, Սյունիք, Ծավ, Եղեգ, Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող:
«Այս բոլոր բնակվայրերում պետք է լինեն նոր մոդուլային դպրոցներ: Այս դպրոցները լինելու են նաեւ համայնքային մշակությաին կենտնոններ: Այսպիսով բոլոր 13 բնակավայրերում կկառուցվեն միայն մոդուլային կրթահամալիրներ:
Նախագծով նախատեսվում է նաև միջոցներ հատկացնել ՀՀ Արմավիրի մարզի Արգինայի միջնակարգ դպրոցի եւ Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոցի կառուցման ավարտական աշխատանքների համար: Դպրոցների կառուցումը մեկնարկել է 2020թ.-ին և նախատեսվում է ավարտել այս տարի:
Նախագծով գումար է հատկացվում նաեւ Ախուրյանի ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության գործընթացի ապահովման համար»,-ընդգծեց Դումանյանը:

Նմանատիպ նյութեր
1212 դիտում
23:25 21-07-2022
10 բնակավայրերում կկառուցվեն մոդուլային կրթահամալիրներ և դպրոցներ
2089 դիտում
14:07 13-05-2021
Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց Ձորի մարզերում 5 դպրոցների մոդուլային շենքեր կկառուցվեն. հատկացվեց 500 մլն դրամ
1249 դիտում
23:17 16-08-2022
Բերդաշեն, Արեգնադեմ, Կապս բնակավայրերում ընթացքի մեջ են մոդուլային դպրոցների կառուցման աշխատանքները
Այս բաժնից
991 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
970 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
904 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր