128.034 այցելու և 647.697 դիտում | Google Analytics կայքի արխիվացրած տարբերակը
Այս պահին Երևանում 2022-10-03 03:35
+18°
ощущаетվя как +16°C
բաց երկինք
3 մ/վ քամու ուժգնություն
արևածագ: 07:00
որոնում կայքում նյութերի արխիվ

Տեսանյութ

ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգի ներդրման և գործարկման ծրագիրը քննարկվում է Շիրակի մարզի համայնքներում, նախօրեին Ախուրյանում կայացած հանդիպումից հետո, այսօր պատասխանատուների հանդիպում-քննարկումներ են անցկացվել Արթիկում և Անիում։ ՀՀ էկոնոմիակայի նախարարության նախաձեռնությամբ և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի աջակցությամբ մեկնարկած գործընթացի մասին տեղեկատվական հանդիպմանը մասնակցել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուները, ոլորտի աշխատակիցներ, խոշորացված համայնքների, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ֆերմերներ և անասնաբույժներ։ Նշենք, որ կառավարության որոշմամբ հոկտեմբերից ՀՀ-ում կներդրվի և կգործարկվի խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ՝ ըստ գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության տվյալների: Ըստ պատասխանատուների, ծրագրի ներդրումը մեծ նշանակություն կունենա գյուղատնտեսության զարգացման համար, մասնավորապես, կնպաստի անասնապահության և անասնաբուժության զարգացմանը, կենդանիների հիվանդությունների դեմ պայքարին, համաճարակային իրավիճակի բարելավմանը, սննդամթերքի անվտանգությանը, ֆերմերների եկամուտների աճին։ Օգոստոսի 17-ին նախատեսված է իրազեկման աշխատանքներ իրականացնել մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում։

Gagik Shamshyan