840 դիտում
14:05 12-08-2022
Համայնքային գրադարանների գրքային ֆոնդը համալրվում է. Երևանի քաղաքապետն այցելել է հրատարակչություններ
Երևանի գրադարաններում պահպանվող գրքերի մեծ մասը սերնդեսերունդ փոխանցվում է արդեն մի քանի տասնամյակ: Դրանց մի մասն արդեն, ցավոք, հնարավոր չէ վերականգնել: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ համայնքային միջոցներով գրադարանները համալրվում են նոր գրքերով: Ընդանուր առմամբ՝ 262 անուն 7400 կտոր գիրք:
«Վերջին տասը տարվա ընթացքում մեր գրադարաններում համայնքի կողմից նոր գրքեր ձեռք չեն բերվել: Գրքերի համալրմամբ, կարծում եմ գրադարանային կյանքը կաշխուժանա: Սա առաջին քայլն է: Առաջիկայում նոր փոփոխություններ կունենանք գրադարանային ոլորտում: Պետք է փոխենք միջավայրը, որպեսզի մեր երեխաներն ու մեծահասակները ձգտեն դեպի գրադարաններ»,-ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:
Նոր գրքերը երևանյան հրատարակչությունների աշխատանքներն են՝ նկարազարդումներից մինչև տպագրություն: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ այցելել է հրատարակչություններ, ծանոթացել տպագրության ընթացքին և գրադարաններին փոխանցվող գրականությանը:
«Այս տարի մոտ 20 մլն դրամ է հատկացվել, որպեսզի համայնքային ենթակայության 19 գրադարանների համար ձեռք բերվեն նոր գրքեր: Կարծում եմ, այս ծրագիրը պետք է շարունակական լինի: Հաջորդ տարի ևս կնախատեսենք միջոցներ»,-նշել է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Գրքերն ընտրվել են հաշվի առնելով ընթերցողների պահանջմունքը. հայ և արտասահմանյան դասական հեղինակներից մինչև դպրոցական ծրագրային և ժամանակակից գրականություն:
Սերը գրքի հանդեպ պետք է սերմանել մանկուց: Ամենակրտսեր ընթերցողներին գրավում են նոր, գունեղ ու ինտերակտիվ գրքերը: Գրադարաններում, ցավոք, դրանք շատ չեն: Քաղաքապետարանն այստեղ խնդրի լուծումը տեսնում է ոչ միայն գրադարանների համալրմամբ: «Կաշխատենք, որ մանկապարտեզներում նույնպես գրքերի համալրում լինի՝ կրթական բնույթի: Այսպիսով մենք մի քանի խնդիր կլուծենք, նախ՝ կկրթենք մեր սաներին և միաժամանակ կաջակցենք հրատարակչություններին»,-նշել է քաղաքապետը:
Գրքասերներին առաջիկայում սպասում են մի շարք նոր ու հետաքրքիր նախագծեր, նոր գրքերի հրատարակում: Քաղաքային իշխանությունը, գրքային ֆոնդի համալրմանը զուգահեռ, նախատեսում է գրադարանների արդիականացման ծրագիր: Գրադարանները կդառնան տեղեկատվական և մշակութային կենտրոններ:
«Մենք արդեն իսկ ունենք մշակած ռազմավարություն, որով շարժվելու ենք առաջ և թարմացնելու ենք մեր համայնքային գրադարանների թե գրքային ֆոնդը, թե կահույքը, միջավայրը, և դարձնելու ենք ժամանակակից կենտրոններ, որտեղ երիտասարդները կկարողանան ժամանակ անցկացնել»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:
Քաղաքային գրադարանները երևանյան մշակութային կյանքի յուրահատուկ մասնիկն են: Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքապետարանը մտադիր է մեծացնել ընթեցողների հոսքը դեպի համայնքային գրադարաններ:
Կից՝ տեսանյութի հղումը.
https://www.facebook.com/watch/?v=473260717583162

Նմանատիպ նյութեր
2425 դիտում
18:50 16-05-2017
Կգույքագրվի մայրաքաղաքի գրադարանների գրքային ֆոնդը
Այս բաժնից
520 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
421 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
637 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am