Արարատի և Կոտայքի՝ մարզային և համայնքային գրադարանների աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-17-ը և սեպտեմբերի 22-24-ը ՀՀ Արարատի և Կոտայքի՝ մարզային և համայնքային գրադարանների 45 աշխատակիցների համար անցկացվել են եռօրյա գործնական պարապմունքներ:
Դասընթացների մասնակիցներն առցանց ձևաչափով անցել էին տեսական դասընթացի փուլը: Պարապմունքները վարում էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փորձառու մասնագետները:
Ծրագրում ներառված էին գրադարանային գործի տարբեր գործառույթների վերաբերյալ տեսական գիտելիքներն ամրապնդող գործնական պարապմունքներ և էքսկուրսիա գրադարանի բոլոր բաժիններով: Ավարտին մասնակիցները ստացել են վկայականներ: