211652_close_icon
views-count2425 դիտում article-date 18:50 16-05-2017

Կգույքագրվի մայրաքաղաքի գրադարանների գրքային ֆոնդը

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և գույքագրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարաններում վերջին 40-60 տարվա ընթացքում ձևավորված գրքային ֆոնդը: «Գրադարանների տնօրենների փոխանցմամբ մեր գրադարաններում երբևէ գույքագրման աշխատանքներ չեն տարվել և այդ մասով նրանք ներկայացրել են կոնկրետ առաջարկներ: Ըստ այդմ, կազմակերպեք համապատասխան աշխատանքներն ու համատեղ որոշեք, թե որ գրքերն են ենթակա պահպանման, իսկ որոնք՝ դուրսգրման», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր