211652_close_icon
views-count17925 դիտում article-date 22:48 29-11-2021

Քեզ բացակա չենք դնի. Գառնի գյուղի Ազատամարտիկների պանթեոնում իր զինակից ընկերների կողքին է ամփոփվում լեգենդ դարձած գառնեցի հերոս, 19-ամյա Լևոն Ստեփանյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լևոն Համլետի Ստեփանյանը ծնվել է  2001թ.-ի հուլիսի 3ին՝  Կոտայքի մարզի Գառնի գյուղում:

Լևոնը ընտանիքի միակ զավակն էր, տան միակ ճրագը:

Նա ապագա ոսկերիչ էր:

Լևոնի մասին կարելի է  անվերջ խոսել՝ բարության տիպար, խելացի, կատակասեր, ընկերասեր, աշխատասեր էր շատ, ուներ բազում նպատակներ, որոնք անկատար մնացին:

2019թ.-ի դեկտեմբերի 16-ին ծառայության է  անցել Կապանում:

Անչափ շատ էր սիրում ծառայությունը: Երբ արդեն պատերազմը սկսվել էր, այդ պահին Լևոնը և իր մարտական ընկերները Ջրականի դիրքերում էին:

Սեպտեմբերի 30-ին խոսել է  մայրիկի հետ, ասել է. «Մամ ջան, մի անհանգստացի, ամեն ինչ շատ լավ է, ապահով ենք», սակայն ժամեր անց զոհվել է անիծված թշնամու ԱԹՍ-ի հարվածից:

Լևոն Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է  «Արիության» մեդալով:

Լևոնի շիրիմը գտնվում է Գառնի գյուղի Ազատամարտիկների պանթեոնում՝ իր զինակից ընկերների կողքին:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր