2204 դիտում
19:11 07-08-2022
Արցախը հեշտ հանձնվելու երկիր չէ, դա մոռացեք. Վահրամ Մարտիրոսյան
4-րդ օրը Արցախի Սոս սահմանամերձ գյուղում, Մարտունու շրջան։ Մինչև էս օրվա տպավորությունս։ Արցախը հեշտ հանձնվելու երկիր չէ, դա մոռացեք։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գրող Վահրամ Մարտիրոսյանը:
««Խաղաղության դարաշրջանը» միայն Արցախի լուրջ կարգավիճակի դեպքում կարող է բացվել։ Արցախը մի տուն, մի գյուղ չէ։ Եթե նախորդ պատերազմին կիլոմետրերի համար են մարտեր մղվել, հաջորդից չխուսափելու դեպքում կռիվը լինելու է ամեն մետրի համար։
Արցախում ամեն քայլափոխի շինարարություն է, դիրքերը ամրացվում են, հարսանիքներ են տեղի ունենում, որտեղ «մակարները»... փեսայի ծառայակիցներն են։ Սա չեմ ասում, որ անհիմն լավատեսություն ներշնչեմ/ներշնչենք մեզ, այլ որ սոցցանցային կականից, քաղաքական հիստերիաներից դուրս ոգի տանք արցախցիներին՝ մարդ են, քար չեն։
Յանա Ավանեսյանն ընդունվել է ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարաններից մեկը, իրավաբանության մագիստրոսի կրթություն է ստանալու, նամակ է գրել, որ թույլ տան հեռավար անցնի դասընթացը՝ եղբայրը դիրքապահ է, սիրտը էստեղ է լինելու։
Տիկին Մանուշ Վանյանը Սոսի միջնակարգ դպրոցի տնօրենն է։ Գյուղի հիմնադիր 4 գերդաստաններից մեկից է սերում՝ Քյափունցներից, Գաբրիելենցից, տոհմիկ մանկավարժների, կենսաբան-գիտնականների ժառանգ է։ Նախ տնտեսագիտական կրթություն է ստացել Ստեփանակերտի համալսարանում, ապա՝ կենսաբանի։ Բժիշկ չի դարձել, որովհետև... սրսկման հետ խնդիր ունի։) Հիմա մի կրթության շնորհիվ հմուտ կառավարում է դպրոցը, մյուս առարկան՝ դասավանդում։
Ամուսինը արցախյան պատերազմների մասնակից է, որդին վիրավորվել է 44-օրյային, դեռ լրիվ չի կազդուրվել։
Ես դպրոցը փողոցի կողմից էի նկարել։ Առաջին իսկ աշխատանքային օրը գնացի տիկին Վանյանի հպարտությունը՝ ծաղկանոցը, առանձին լուսանկարելու։) Իրոք սիրուն էին ծաղիկները, բայց ավելի տպավորիչ էին ընդարձակ դասասենյակները, որոնք մաքրում-պատրաստում էին ուսումնական տարվան։
Իսկ մարզադահլիճը, առանձին շենքում, ուղղակի հրաշալի էր՝ ես ինքս ավելի լավը չեմ տեսել երբևէ որևէ երկրում։
Տիկին Վանյանի հուշումով բարձրացա Սոսի բոլոր սրբավայրերը, որոնք բավական դժվարամատչելի էին,- առանձին կպատմեմ,- բայց դրա շնորհիվ նաև դպրոցը «թռչնի թռիչքի բարձրությունից» նկարեցի»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3217 դիտում
20:08 27-01-2021
Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մոռացեք այդ մասին. Վահրամ Պողոսյան
3058 դիտում
12:52 01-01-2021
Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է․ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի ամանորյա ուղերձը
2195 դիտում
18:00 24-07-2021
Ո՞ւր է հոսում հրադադարի վիճակում գտնվող երկրի քաղաքացիների փողը. Վահրամ Մարտիրոսյան
Այս բաժնից
778 դիտում
17:13 28-12-2024
Թուրքիայի քրդամետ կուսակցությունն այցելել է բանտարկված առաջնորդ Աբդուլա Օջալանին
727 դիտում
16:47 28-12-2024
Ռուսերեն չիմացող ներգաղթյալ երեխաներին ՌԴ-ում դպրոց չեն ընդունում
679 դիտում
14:21 28-12-2024
Սլովակիան սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի էլեկտրամատակարարումը