1742 դիտում
10:22 06-08-2022
Ինչի՞ շուրջ է հնարավոր համախմբել․ ազգային միասնության խոչընդոտները․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը վերջերս հանդես է եկել երկու ելույթներով՝ մեկը «Հ1»-ով, երկրորդը՝ Ֆեյսբուքով: Վերջինիս հիմնական թեզը հետեւյալն է. իշխանությունն Արցախի հարցում զիջումներ է անում, որովհետեւ… դրա մասին է խոսում ընդդիմությունը: Այսինքն՝ եթե ընդդիմադիրները չխոսեին Բերձորը եւ Աղավնոն հանձնելու մասին, դա չէր հասնի Ալիեւի ականջին, նրա մտքով չէր անցնի պահանջել Լաչինի միջանցքի հանձնումը, եւ մեր իշխանությունը ստիպված չէր լինի այդ զիջումը կատարել: Հետեւաբար, եզրակացնում է դեսպանը, ներկա ընդդիմությունը եւ Ադրբեջանի իշխանությունը աշխատում են համագործակցված:
Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ աշխարհն ապրում է այնպիսի մի դարաշրջանում, որ ամենեւին էլ կարեւոր չէ, թե որքան են, մասնավորապես, քաղաքական գործիչների ասածները համատեղելի սովորական բանականության կամ ձեւական տրամաբանության հետ: Կարեւոր է, թե որքանով այդ ասածներն ընդունելի լայն զանգվածների համար: Դեսպանի եզրահանգումներին Հայաստանում հավատում են հարյուր հազարավոր մարդիկ, եւ, հետեւաբար, ինչպես ասում են, «հալալ է»:
«Հ1»-ում Էդմոն Մարուքյանի ասածի հիմնական թեզն ազգային միասնությունն է, եւ դա իսկապես կարեւոր օրակարգային հարց է: Բայց 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության քաղաքականությունն ուղղված է ոչ թե ազգային միասնությանը, այլ ազգային պառակտմանը: Այն իշխանությունը, որը, օրինակ, պատրաստ էր համազգային հանրաքվե անցկացնել՝ ՍԴ նախագահին փոխելու համար, դժվար թե անկեղծորեն կողմնակից լինի ազգային միասնությանը:
Երբ իշխանական քարոզչությունն ուղղված է բացառապես «նախկինների» կամ ընդդիմադիրների դեմ, բայց չի պարունակում որեւէ դրական ծրագիր, ապա այդ տեսլականի բացակայության պայմաններում ինչի՞ շուրջ է հնարավոր համախմբել: Սփյուռքահայերին Հայաստան չթողնելով, ընդդիմադիրներին ազատազրկելով, դժվար է հասնել ազգային միասնության: Ինչ խոսք, ատելությունն ու թշնամանքին նպաստում է նաեւ ընդդիմությունը, եւ այդ առումով նրանք իրար փոխլրացնում են: Եթե մեր հիմնական քաղաքական խաղացողները փոխեն իրենց վարքագիծը, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել ազգային միասնության մասին:
․․․ Ես հիշում եմ, որ հատուկ հանձնարարություններով դեսպան էր նաեւ Դավիթ Շահնազարյանը: Բայց նա, ինչպես եւ բոլոր մնացած դեսպանները, զբաղվում էր բանակցություններով, դիվանագիտությամբ, ոչ թե քարոզում էր հանուն իշխանության եւ ընդդեմ ընդդիմության»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2046 դիտում
21:43 25-08-2021
Պետք է անհապաղ դադարեցնել Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի խոչընդոտները․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Այս բաժնից
694 դիտում
07:21 25-04-2024
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
583 դիտում
08:58 24-04-2024
Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»