211652_close_icon
views-count40776 դիտում article-date 17:02 05-08-2022

Ձորակապում Իրանից ու ՌԴ-ից «անտեսանելի» հյուրեր էին հայտնվել․ նրանք ձերբակալվել են

Aravot.am-ը հայտնում է. «Իրանի Իսլամական Հանրապետության երեք քաղաքացիներ և Ռուսաստանի Դաշնությունից 31-ամյա մի կին, տուն են վարձակալել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Ձորակապ գյուղում ու սկսել են զբաղվել տարբեր տեսակի թմրանյութերի ձեռք բերմամբ ու իրացմամբ։ Նրանցից մեկը նույնիսկ թելեգրամյան էջ է վարել։

Ձորակապում թաքստոց գտած արտերկրյա քաղաքացիների սև բիզնեսը, սակայն, շատ արագ է բացահայտվել։ ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ են ստացել ու, համագործակցելով Գյումրիի ոստիկանության Կումայի, Անիի և Ախուրյանի բաժնի աշխատակիցների հետ, արագ կանխել են հանցագործությունը։

Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկաններն արտերկրյա քաղաքացիներից երկուսին՝ Իրանի Իսլամական Հանրապետության 23-ամյա քաղաքացի Աբոլֆազլ Կ․-ին և ՌԴ քաղաքացի, 31-ամյա Մարիա Շ․-ին օրերս բերման էին ենթարկել Գյումրու Լալայան փողոցից։ Ոստիկաններն անձնական խուզարկությամբ Մարիա Շ․-ի ձեռքի պայուսակից հայտնաբերել էին 5 հատ «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, 10 հատ «Էքստազի» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբեր և 18 փաթեթ «Հաշիշ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ ընդհանուր մոտ 34.29 գրամ կշռով։
Աբոլֆազլ Կ․-ի մոտից ոչինչ չէր հայտնաբերվել: Մարիա Շ․-ն ոստիկանությանը հայտնել էր, որ թմրամիջոցները ձեռք է բերել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ոմն Բրենդնից՝ իրացնելու նպատակով: 

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ նյութեր