2774 դիտում
09:42 04-08-2022
Տեղական խոզի միսը թանկացել է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեղական խոզի միսը թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոզի մսի գինը հուլիս ամսին, հունիսի համեմատ, բարձրացել է 3.7 տոկոսով: Այսօր խոզի մսի գինը հասնում է 4200 դրամի:
Մանագետների խոսքով՝ չի բացառվում, որ այն առաջիկայում է՛լ ավելի թանկանա: Մյուս կողմից՝ նշենք, որ ոչ միայն խոզի մսի գինն է բարձրացել, այլեւ խոզերի գլխաքանակի անկում է արձանագրվել: Թեեւ Հայաստանը խոզի միս ներկրում է, բայց, այնուամենայնիվ, արձանագրենք, որ ներկրվածը իրացման շուկայում չնչին ծավալներ ունի եւ չի լրացնում բացը: Միաժամանակ նկատենք, որ այս տարվա հինգ ամիսներին խոզի մսի արտադրության ծավալներն են բավականին պակասել (16.1 տոկոսով):
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տավարի մսի գինն էլ է բարձրացել: Տավարի փափուկ մսի մեկ կիլոգրամի գինը գերազանցում է 4800 դրամը, մինչդեռ այն տարեսկզբին 4400 դրամ էր: մսի գնաճի պատճառներից մեկը անասնակերի խնդիրն է: Նախորդ տարի, եղանակային պայմաններից ելնելով, բավարար քանակությամբ անասնակեր չկուտակվեց, բացի դրանից, որոշ տարածքներ անցան թշնամու վերահսկողության տակ, այս պատճառով անասնապահությունը Հայաստանում դարձել է ոչ եկամտաբեր: Պատասխանատու կառույցը՝ Էկոնոմիկայի նախարարությունը, լուրջ եւ առարկայական քայլեր չի ձեռնարկում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3266 դիտում
08:50 22-11-2014
Կտրուկ թանկացել է խոզի միսը. Ժամանակ
1468 դիտում
19:51 20-01-2016
Խոզի միսը չի կարող լինել H1N1-ով վարակման պատճառ
Այս բաժնից
1039 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»