Փելոսին ասել է, որ ԱՄՆ-ը կարող է առևտրային համաձայնագիր կնքել Թայվանի հետ
ԱՄՆ-ը կարող է շուտով առեւտրային համաձայնագիր կնքել Թայվանի հետ, չորեքշաբթի ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել են թայվանյան լրատվամիջոցները։
«Մենք քննարկել ենք առեւտրային համաձայնագիրը, որը կարող է կնքվել, ընդ որում՝ շուտով»,- ասել է Փելոսին։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին Թայբեյ է մեկնել երեքշաբթի երեկոյան։ ԱՄՆ վարչակազմը, որին Չինաստանի նախագահը նախազգուշացրել էր, որ կրակի հետ խաղացողը կարող է այրվել, Պեկինին հավաստիացրել է, որ չի նահանջել մեկ Չինաստանի քաղաքականությունից, բայց սույն այցի մասին հայտարարել է, որ խոսնակն ինքն է որոշումներ կայացնում։