211652_close_icon

Չինաստանում հայտարարել են, որ աշխարհում միջուկային հակամարտությունն անխուսափելի չէ

views-count6182 դիտում article-date 13:17 03-08-2022
Միջուկային հակամարտությունն անխուսափելի չէ, թեեւ աշխարհում պահպանվում է լարվածությունը, ria.ru-ին ասել է Չինաստանի ԱԳՆ զինաթափման դեպարտամենտի ղեկավար Ֆու Ցոնգը:

«Իրավիճակն աշխարհում լարված է, գոյություն ունեն հակամարտություններ, բայց ես չեմ կարծում, որ միջուկային պատերազմ անխուսափելի է, քանի որ Անվտանգության խորհրդի մշտական անդամները հավատարիմ են այն ձեւակերպմանը, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, եւ որ չպետք է այն սանձազերծվի»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր