211652_close_icon
views-count2859 դիտում article-date 12:38 03-08-2022

Փելոսիի՝ Թայվան կատարած այցով ԱՄՆ-ն աշխարհին ապացուցում է իր անպատժելիությունը․ Լավրով

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցով Միացյալ Նահանգները փորձում է ապացուցել իր անպատժելիությունն ամբողջ աշխարհին։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նոսվոստին, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այն, որ սա արտացոլում է հենց այն գիծը, որի մասին մենք խոսում ենք ուկրաինական իրավիճակի հետ կապված, կասկածներ չի առաջացնում։ Սա բոլորին իրենց անպատժելիությունն ապացուցելու և ամենաթողությունն ի ցույց դնելու ցանկությունն է», - չորեքշաբթի՝ օգոստոսի 3-ին, Մյանմայում կայացած բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համար դրա նշանակությունը շատ լավ իմանալով՝ գրեթե դատարկ տեղը նման գրգռիչ ստեղծելու համար այլ պատճառ չեմ տեսնում», - հավելել է Լավրովը։

Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի օդանավը վայրէջք է կատարել Թայպեյի օդանավակայանում։ Չինաստանը հայտարարել է, որ Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է։

Նմանատիպ նյութեր