Թույլ չտանք, որ ռուսները մեզ պատերազմով ձմեռ տանեն. Սպասում ենք ևս 4 HIMARS․ Զելենսկու գրասենյակի ղեկավար
Այժմ կարեւոր է, որպեսզի թույլ չտանք, որ ռուսները մեզ պատերազմով ձմեռ տանեն։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Շատ բան կախված է մեր զինվորների պատրաստությունից։ Մենք կբեկենք այս պատերազմի ընթացքը։ Շուտով շատ անակնկալներ կլինեն»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ զրույցներում քննարկվում է ծանր սպառազինության մատակարարումն արագացնելու հնարավորությունը։ «Շուտով նորից կխոսեմ նրա հետ ԱՄՆ-ի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Սպասում ենք ևս 4 HIMARS, և ոչ միայն»,- նշել է նա։