211652_close_icon
views-count1724 դիտում article-date 19:38 01-09-2021

Պորտուգալացի մրցավարները կսպասարկեն Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը

Սեպտեմբերի 2-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան մարզադաշտում, կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել պորտուգալացի Արթուր Դիաշը։

Նրան կօգնեն նրա հայրենակիցներ Ռուի Տավարեշը և Պաոլո Սուարեշը։ Չորրորդ պաշտոնյան է Ժոաո Պինեյրոն։

Նմանատիպ նյութեր