211652_close_icon
views-count2074 դիտում article-date 22:12 30-07-2022

ՀՀ ՊՆ-ն նորից հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Նմանատիպ նյութեր