Թուրքիայից արտահանումը Ռուսաստան կտրուկ ավելացել է
2022 թվականի հունիսին Թուրքիայից Ռուսաստան ապրանքների արտահանումն անցյալ տարվա հունիսի համեմատ աճել է 46 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 52 տոկոսով՝ հասնելով 791,4 միլիոն դոլարի, հուլիսի 29-ին հայտնել է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը։
Մայիսին այդ ցուցանիշը կազմել է 519 մլն դոլար, հունիսյան ծավալը ռեկորդային է մեկ ամսվա ընթացքում առնվազն 2010 թվականի սկզբից, բխում է ՄԱԿ-ի առևտրային տվյալների բազայի (Comtrade) տվյալներից։ Թուրքական մրգերի, օրինակ՝ դեղձի և կեռասի մատակարարումները մեծ աճ են գրանցել, սակայն զգալիորեն աճել է նաև մեքենաների, սարքավորումների և բաղադրիչների մատակարարումը, գրում է rbc.ru-ն: