2012 դիտում
16:26 28-07-2022
Ավետիք Չալաբյանի եղբայրը՝ Արա Չալաբյանն ազատվել է Կենտրոնական բանկում իր պաշտոնից
Կենտրոնական բանկի Գործադիր կոմիտեի անդամ, Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արա Չալաբյանը․
«Սիրելի ընկերներ, այսօրվանից ես այլևս չեմ աշխատում Կենտրոնական բանկում, որտեղ անցկացրել եմ բազում տարիներ, ստացել և տվել: Պատրաստվում եմ վայելել ազատությունը և գրավել աշխարհը՝ ինչպես սիրում է ասել իմ լավ գործընկերներից մեկը»:
Հիշեցնենք, որ Hetq.am-ում հրապարակում էր եղել, որ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին ԿԲ նախագահը հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել․«Հանդիպեցի Միշա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի հորը:
Նա պատմեց, որ իր կրտսեր որդուն՝ Արա Չալաբյանին, որը ԿԲ կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրի: ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը»,– հրապարակել էր լրատվամիջոցը՝ Վահե Վարսանյանի խոսքը։
Նշենք, որ Արա Չալաբյանը Կենտրոնական բանկում աշխատում էր 1999–ից։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4024 դիտում
10:09 06-04-2020
Ինչպե՞ս ավարտել կարանտինը. Ավետիք Չալաբյանն առաջարկում է ավելացնել թեստավորվողների քանակը
Այս բաժնից
907 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան
1054 դիտում
16:38 12-01-2025
Մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանում լինեն հոմանիշներ․ Նիկոլ Փաշինյան
2257 դիտում
15:57 12-01-2025
Աշխատավարձի ամբողջ գումարը կծախսեք, որ գործի գնաք․ Սոֆյա Հովսեփյան