ՇՄ փոխնախարարն այցելել է «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում։
Նախարարի տեղակալին այցի ընթացքում ուղեկցել է նախարարի օգնական Պարույր Սիմոնյանը։
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքների ընթացքին և ՓԲԸ-ում իրականացված բարեփոխումնեին։
Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է շրջայցով օդերևութաբանական դիտարկումների հրապարակ և ավտոմատ օդերևութաբանական կայանների աշխատանքների ծանոթացմամբ:
Նախարարի տեղակալը ծանոթացել է ընկերության կողմից օդերևութաբանական տվյալների արձանագրման, տեղեկատվության հաղորդման գործընթացին, հետևել աշխատանքների ընթացքին, ապա ընկերության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում տնօրենի պաշտոնակար Թաթուլ Հայրապետյանը զեկույցի տեսքով ներկայացրել է «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում րականացված աշխատանքները, քննարկվել են դրանք ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսված ծրագրերն ու միջոցառումները։
Հաշվետու տարվա ընթացքում զգալի աշխատանքներ են տարվել քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկման որակի, աշխատանքային կարգապահության բարձրացման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի նվազեցման, շահույթի ապահովման ուղղությամբ:
Թռիչքների անվտանգությունն ապահովել է միջազգային չափանիշներին համապատասխանող օդերևութաբանական տվյալների և կանխատեսումների տրամադրմամբ՝ շնորհիվ բարձր որակավորմամբ աշխատակիցների, շահագործվող ժամանակակից սարքավորումների, ավտոմատ համակարգերի և կատարելագործված համակարգչային ծրագրերի։
Զգալի աշխատանքներ են կատարվել ընկերության տեխնիկական վերազինման, միջազգային քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկման ապահովումը կանոնակարգող փաստաթղթերի մշակման ուղղություններով:
Ընկերությունում ներկայումս շահագործվում են ավիացիոն բնագավառի ժամանակակից սարքավորումներ և ավտոմատ համակարգեր, որոնց շահագործումը և տեխնիկական սպասարկումը կատարվում է գործող նորմատիվային փաստաթղթերի համաձայն:
Գյումրու «Շիրակ» և Կապանի «Սյունիք» օդանավակայաններում տեղադրվել է վերջին սերնդի օդերևութաբանական կայաններ, որոնց մեջ ներառված են գերժամանակակից ուլտրաձայնային տեխնոլոգիաներով աշխատող քամու արագության և ուղղության, ջերմաստիճանի և խոնավության, հեռավորության տեսանելիության, ճնշման և ընթացիկ եղանակի տվիչներ:
Գյումրու «Շիրակ» և Կապանի «Սյունիք» օդանավակայաններում տեղադրվել է վերջին սերնդի օդերևութաբանական կայաններ, որոնց մեջ ներառված են գերժամանակակից ուլտրաձայնային տեխնոլոգիաներով աշխատող քամու արագության և ուղղության, ջերմաստիճանի և խոնավության, հեռավորության տեսանելիության, ճնշման և ընթացիկ եղանակի տվիչներ:
Նախարարի տեղակալն իր գոհունակությունն է հայտնել ՓԲԸ-ում իրականացվող աշխատանքների որակի վերաբերյալ և նշել, որ պետք է կարողանանք հասնել շատ ավելի բարձր որակի՝ շարունակաբար պահելով արդեն իսկ սահմանած նշաձողը։
Նախարարի տեղակալը անդրադաձել է նաև աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման հարցին, նշելով որ իրականացվող բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունի նաև կադրային քաղաքականությունը և փոստել, որ առանց բարձրակարգ կադրերի հնարավոր չէ որակյալ բարեփոխումներ իրականանցել: