1633 դիտում
20:08 30-06-2014
ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն››
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հունիսի 30-ին այցելել է ՀՀ Բնապահպանության նախարության ենթակայությամբ գործող «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ: Այս մասին SHAMSHYAN.com-ին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի կենտրոնից:
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքների ընթացքին, ինչպես նաև շնորհավորել աշխատակազմին՝ սույն թվականի հունիսի 16-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ավիացիայի աերոնավիգացիոն օդերևութաբանական ապահովում իրականացնելու թույլտվություն ստանալու կապակցությամբ: Արամայիս Գրիգորյանը ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի և «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ տնօրեն Լևոն Լևոնյանի ուղեկցությամբ ծանոթացել է ընկերության կողմից օդերևութաբանական տվյալների արձանագրման, տեղեկատվության հաղորդման ընթացքին և հաջողություն մաղթել աշխատակիցներին իրենց չափազանց պատասխանատու գործունեության մեջ. «Ձեր հաղորդած տվյալների ճշգրտությունից է կախված մեր ինքնաթիռների բարեհաջող վայրէջքն ու թռիչքը, դուք գործ ունեք մարդկային կյանքերի հետ, ինչը պատվաբեր և միաժամանակ չափազանց պատասխանատու աշխատանք է: Ինչպես օդաչուներն են ասում` անփորձանք և անխափան աշխատանք եմ մաղթում բոլորիդ: Ձեր արդյունավետ ու նվիրված աշխատանքի արդյունքում է, որ այսօր արժանացել եք աերոնավիգացիոն օդերևութաբանական ապահովում իրականացնելու թույլտվությանը: Մաղթում եմ, որ շարունակական առաջընթաց ու հաջողություններ գրանցեք ձեր գործում››:
ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն իր հերթին շնորհավորեց «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ-ին` նշելով, որ կենտրոնի մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը լիակատար համապատասխանության է բերվել ՀՀ օրենսդրությամբ և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին›› կոնվենցիայով սահմանված չափանիշներին և կարող է իրականացնել աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում:
Լևոն Լևոնյանն իր շնորհակալությունը հայտնեց թե ՀՀ բնապահպանության նախարարությանը, թե Քաղավիացիայի գլխավոր վարչությանը մշտապես ցուցաբերվող աջակցության և թույլտվության համար և հավաստիացրել, որ կենտրոնն ապագայում ևս կշարունակի որակյալ ծառայություններ մատուցել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1364 դիտում
23:27 27-07-2022
ՇՄ փոխնախարարն այցելել է «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն
2348 դիտում
17:27 25-12-2019
«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի արդիականացման նպատակով ներդրվել է մոտ 140 մլն դրամ
Այս բաժնից
802 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
745 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
862 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին