«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի արդիականացման նպատակով ներդրվել է մոտ 140 մլն դրամ
«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում համակարգի վերազինման և վերանորոգման համար ծախսվել է շուրջ 65 մլն դրամ:
Այս մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Գրիգորյանն:
«Վերջին մեկուկես տարվա ընթացքում կենտրոնի արդիականացման նպատակով ներդրվել է մոտ 140,5 մլն դրամ, ինչը գերազանցում է վերջին 14 տարվա ընդհանուր հատկացումները»,- նշեց նախարարը: