2229 դիտում
18:04 26-07-2022
Իմ ասածը չի նշանակում, որ այլեւս չենք բոյկոտելու ԱԺ աշխատանքը եւ վերադառնալու ենք խորհրդարան. Իշխան Սաղաթելյան. News.am
Ես ասել եմ՝ եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր օրակարգով, մեր մոտեցումների մեջ ոչինչ չի փոխվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իր աղմուկ հանած հայտարարությանը, թե ընդդիմությունը սեպտեմբերին իր օրակարգով վերադառնալու է Ազգային ժողով:
«Մեր օրակարգը շատ հստակ է, դա Հայաստանի անվտանգությունն է, դա Արցախն է: Մեննք այլեւս չենք պատրաստվում այլ օրակարգով լինել խորհրդարանում: ԱԺ-ում կա խորհրդարանական ճգնժամ, դա ակնհայտ է: Մենք չենք խուսափելու անհրաժեշտության դեպքում վերադառնալ խորհրդարան, ինչպես հունիսի 3-ին, երբ մենք մեր օրակարգով գնացինք խորհրդարան եւ բացակա էր քաղաքական մեծամասնությունը: Մենք որեւէ կերպ կաշկանդված չենք, երբ նպատակահարմար կգտնենք մեր ձեւավորած օրակարգով գնալ խորհրդարան, մենք կգնանք, բայց դա չի ենթադրում, որ մենք ունենք որոշում, որ այլեւս չենք բոյկոտելու ԱԺ աշխատանքը եւ վերադառնալու ենք խորհրդարան»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենց բոլոր նախաձեռնությունները մերժվել են քաղաքական մեծամասնության կողմից, հայտնում է News.am-ը։
Նա ընդգծեց, որ ԱԺ աշխատանքը բոյկոտելու պահանջը ձեւավորվածէ իրենց ընտրողների կողմից. «ԱՅն, որ ասում են՝ ընտրողները ձեզ քվե են տվել, որ գնաք, աշխատեք, ընտրողները մեզ տվել են օրակարգ՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները գնացել են ընտրությունների հստակ օրակարգով՝ այս իշխանություններին հեռացնելու, ուժեղ ու անվտանգ Հայաստան կերտելու համար. «Այդ օրակարգը մենք պարտավոր ենք սպասարկել՝ լինի ԱԺ-ում, թե դրանից դուրս»,-ասաց Սաղաթելյանը:

Նմանատիպ նյութեր
626 դիտում
16:43 22-07-2022
Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով. Իշխան Սաղաթելյան
1726 դիտում
20:08 24-05-2023
Զախարովան իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
835 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
949 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
886 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի