211652_close_icon
views-count980 դիտում article-date 13:06 26-07-2022

Փոխնախարար Գիլոյանը հաջողություն է մաղթել «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի հայ մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

Մրցաշարը կկայանա հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում, իսկ Հայաստանը 21 մարզիկով ներկայացված կլինի 7 մարզաձևերում՝ սամբո, հրաձգություն, կոխ ըմբշամարտ, սեղանի թենիս, լողափնյա վոլեյբոլ, թաեքվանդո և գեղարվեստական մարմնամարզություն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն անձամբ ներկա կգտնվի  Վլադիվոստոկում կայանալիք մրցաշարին, հաջողություն է մաղթել պատանի մարզիկներին. «Իր մասշտաբով բավականին լավ մրցաշար է՝ 37 երկրի մասնակցությամբ: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Մրցավայրից երկրպագելու եմ բոլորիդ և սպասելու եմ մեդալների»:

Սամբո մարզաձևում Հայաստանը ներկայացված կլինի բոլոր քաշային կարգերում՝ 5 պատանի մարզիկով: Սամբոյի հավաքականի անդամներից մեկը հանդես կգա նաև կոխ ըմբշամարտ մարզաձևում: Հրաձգություն մարզաձևում մեր երկիրը 4 մարզիկ կներկայացնի՝ ատրճանակ և հրացան մրցաձևերում: Սեղանի թենիս մարզաձևում կունենանք 4 ներկայացուցիչ, լողափնյա վոլեյբոլ մարզաձևում՝ 2, երկու մարզիկ կունենանք նաև թաեքվանդո մարզաձևում, 2 մարզիկ էլ ներկայացված կլինի գեղարվեստական մարմնամարզությունում:

Նմանատիպ նյութեր