Լեհաստանում 5 միլիոն դոլար են հավաքել Ուկրաինայի համար «Բայրաքթար» գնելու նպատակով
Լեհաստանը մեկ ամսից էլ քիչ ժամանակում գրեթե 5 միլիոն դոլար է հավաքել Ուկրաինայի համար «Բայրաքթար» գնելու նպատակով։ Դրամահավաքին մասնակցել է ավելի քան 200 հազար մարդ։
Ակցիայի նախաձեռնող լրագրող Սլավոմիր Սերակովսկին Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ դրամահավաքի վերջում այնքան մարդ է ցանկացել միանալ ակցիային, որ քրաուդֆանդինգաի հարթակի սերվերները երեք անգամ «կախվել են»։ Նրա խոսքով, «Բայրաքթարի» գնումից հետո միջոցների մնացորդը կփոխանցվի Ուկրաինայի Զինված ուժերի հաշվեհամարին։
Դրամահավաքը սկսվել է այն բանից հետո, երբ Լիտվայում նույն նպատակով 6 միլիոն եվրո են հավաքել։