211652_close_icon

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

views-count1230 դիտում article-date 11:54 24-07-2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին:


Ուղերձում ասվում է:

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր քաղաքական և մասնագիտական փորձառությունը կծառայի Ուզբեկստանի բարգավաճմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-ուզբեկական հարաբերություններն առավել կընդլայնենք և կամրապնդենք՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Նմանատիպ նյութեր