3279 դիտում
16:04 22-07-2022
Պատերին՝ ճաքեր, բորբոս․ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հերմինե Ղահրամանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, ք. Կապան):
ՍԱՏՄ-ն հայտնում է, որ որոշման հիմքը Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:
Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել, տարածքը գտնվել է ոչ պատշաճ վիճակում, պատերին առկա են եղել ճաքեր, բորբոս, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, ու պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում՝ ապահովելով փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունը, աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։
Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:

Նմանատիպ նյութեր
750 դիտում
22:19 20-07-2022
Կասեցվել է «Անի և եղբայրներ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2188 դիտում
18:43 12-08-2024
Սյունիքի մարզում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
1054 դիտում
18:29 30-08-2024
Գեղարքունիքում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Այս բաժնից
2353 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր