211652_close_icon
views-count615 դիտում article-date 20:10 21-07-2022

Տեղի է ունեցել աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ ռազմավարության քննարկում

Կարևորելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ գիտական համայնքի կարծիքը՝ տեղի է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ ռազմավարության քննարկում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալները, հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ռազմավարության մշակման աշխատանքներում ներգրավված գործընկերներն ու փորձագետները։

ԱՍՀ խորհրդական Վիկտորյա Այդինյանը միջոցառման շրջանակում ներկայացրել է ռազմավարության գերակայությունները, նախատեսվող ծրագրերն ու ակնկալվող արդյունքները։ Վերջինս մանրամասնել է նաև ռազմավարությամբ սահմանված նպատակները, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված հիմնախնդիրներն ու դրանց լուծման տեսլականն, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության շարունակական առաջընթացի ապահովմանն ուղղված ծրագրերը։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։

Սոցիալական բարեկեցության 2022-2026 թթ․ ռազմավարության մշակմանն աջակցել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը՝ «Պրիզմա» և «Ամերիա» խորհրդատվական ընկերությունների կոնսորցիումի միջոցով:

Ռազմավարությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/4491:

Նմանատիպ նյութեր