4575 դիտում
10:52 15-02-2018
Միասին թույլ չտանք, որ ինչ-որ ռուս մեզ ասի, թե ինչպես քվեարկել. Դեն Քոաթս. «Ամերիկայի ձայն»
Կոնգրեսում լսումների ընթացքում ԱՄՆ-ի վեց հատուկ ծառայությունների ղեկավարները միաձայն են. Ռուսաստանը կրկին համաձայնեցված գրոհ է իրականացնում ամերիկյան ժողովրդավարության դեմ՝ փորձելով միջամտել նոյեմբերի Կոնգրեսի ընտրություններին:
«Մենք պետք է տեղեկացնենք մեր հասարակությանը, որ սա իրականում տեղի է ունենալու և մենք պետք է միասին հակազդենք դրան, թույլ չտանք, որ ինչ-որ ռուս մեզ ասի, թե ինչպես քվեարկել, ինչպես կառավարել մեր երկիրը: Կարծում եմ, սա համաժողովրդական շարժում պետք է լինի», - հայտարարել է Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Դեն Քոաթսը:
Սենատի դեմոկրատ անդամները միանշանակ չհամաձայնեցին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով անցած ընտրություններին ռուսական միջամտությունը «կեղծիք» է համարում: Դեմոկրատների կարծիքով, այդ մոտեցումը խանգարում է նման միջամտության դեմ ռազմավարություն մշակել:
«Նախագահը շարունակում է հերքել վտանգը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չի ընդլայնում, նույնիսկ մտահոգություն չունի այդ մասին, մինչդեռ այս վտանգին դիմակայելու համար անհրաժեշտ է ողջ կառավարության ուշադրությունը»,- նշում է դեմոկրատ սենատոր Մարք Ուորները:
Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Մայք Փոմփեոն փորձեց ի պատասխան պաշտպանել Թրամփի վարչակազմի քաղաքականությունը.
«Ուկրաինային պաշտպանական զենքի տրամադրումը, Սիրիայում Ռուսաստանի գործողությունների դեմ մեր քայլերը, Վենեսուելայի դեմ մեր պատժամիջոցները՝ այս ամենը Ռուսաստանի շահերի դեմ էր»:
Լսումների ընթացքում թե՛ դեմոկրատ և թե՛ հանրապետական սենատորները կոչ արեցին բոլոր մակարդակի գործադիր իշխանությունների ներկայացուցիչներին ապահովել նոյեմբերի նախատեսված ընտրությունների անձեռնմխելիությունն ու հակազդել տարածվող ապատեղեկատվությանը:
Նմանատիպ նյութեր
3333 դիտում
15:59 21-07-2022
Թույլ չտանք, որ ռուսները մեզ պատերազմով ձմեռ տանեն. Սպասում ենք ևս 4 HIMARS․ Զելենսկու գրասենյակի ղեկավար
Այս բաժնից
931 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
877 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»