211652_close_icon
views-count897 դիտում article-date 12:51 20-07-2022

Վստահ եմ՝ միացյալ ջանքերի շնորհիվ կհասնենք համագործակցության նոր մակարդակի. Փաշինյանը՝ Կոլումբիայի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի Հանրապետության նախագահ Գուստավո Ֆրանսիսկո Պեդրո Ուռեգոյին` Անկախության օրվա առթիվ:

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կոլումբիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Վստահ եմ, որ միացյալ ջանքերի շնորհիվ կհասնենք համագործակցության նոր մակարդակի՝ հանուն մեր բարեկամ պետությունների բարօրության և բարգավաճման:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»,- նշված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր