211652_close_icon
views-count741 դիտում article-date 17:00 19-07-2022

Փարիզը ողջունում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Փարիզը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, պատրաստակամություն հայտնում շարունակելու աշխատել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ:

«Ֆրանսիան ևս մեկ անգամ հայտարարում է ուղիղ երկխոսության շարունակության իր հանձնառության մասին՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը», - ասվում է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում:

Հիշեցենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վրաստանի մայրաքաղաքում հանդիպեցին հուլիսի 16-ին՝ առանց միջնորդների: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու շփումները։
 

Նմանատիպ նյութեր