ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախօրեին որոշում է կայացրել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցային ցուցակն ընդլայնելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Գործակալությունը նշում է, որ ԱԽ անդամները միաձայն քվեարկել են նոր պատժամիջոցների կիրառման օգտին։ Դրանք վերաբերում են ածխի, պղնձի, արծաթի և այլ մետաղների արտահանմանը, գիտական ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև հյուսիսկորեական նավերի գրանցմանը։
Հիշեցնենք, որ վերջերս Փհենյանը, շրջանցելով ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը, իրականացրեց թվով 5-րդ միջուկային փորձարկումը։