1084 դիտում
10:37 15-07-2022
Պատերազմական հանցագործությունների մասին հիշատակումները զսպող գործուն մեխանիզմ են․ «Հայաստանի հանրապետություն»
«Հայաստանի Հանրաետություն» թերթը գրում է․ «Վերջին ամիսներին ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից հայտարարություններ, քայլեր են արվում, որոնցում պարբերաբար հիշատակվում են Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանաթուրքական զույգի գործած հանցագործություններն ու դրանց հետեւանքները: Առաջին բանը, որ կարող է անցնել պատերազմը վերապրած արցախցու, հայաստանցու եւ աշխարհասփյուռ հայերի մտքով, այն է, որ այդ հիշատակումներն ուշացած են, որ հստակ դիրքորոշումներն ու գործուն միջոցները պետք է կիրառվեին եւ հիշատակվեին պատերազմի ժամանակ՝ կանխելու դրա աղետալի հետեւանքները:
Սակայն վերջին ամիսների արձանագրումները, արցախյան պատերազմի՝ թեկուզ առանձին դրվագների դատապարտումը եւ դրանց հետաքննության առաջարկներն այսօր էլ կարեւոր են այն առումով, որ զսպող դեր կարող են խաղալ հիշյալ զույգի համար, առավել եւս, որ Բաքուն պատերազմով չկարողացավ լուծել Արցախի հիմնահարցը, եւ ներկայում լարված իրավիճակը պահպանվում է ոչ միայն Արցախի ու Ադրբեջանի շփման գծում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանին: Բաքուն ինտենսիվորեն վերափոխում է իր բանակը թուրքական չափանիշներով եւ շարունակում է Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքով ապահոված ելքը հիշատակել հարաբերությունների հաստատման հեռահար, հրապարակային երկխոսությունների ժամանակ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան