211652_close_icon
views-count8401 դիտում article-date 23:56 10-07-2022

Լավագույն պրոֆեսիոնալները, հայրենասերները ժողովրդավարության քողի ներքո հիմնել են դիկտատուրա. Արմեն Աթալյան

Երկար ա ստացվել, հավես ունենաք, կարդացեք:
Ուրեմն տարիներ առաջ Հարավային Դակոտայի համալսարանի 2 գիտնական որոշում են գիտափորձի միջոցով հաստատել մի տեսություն: Վարքագծային տնտեսագետ Վանգը ու հոգեբան Դվորժակը ենթադրում էին, որ մարդն ունի «էներգետիկ բյուջե», այսինքն ուղեղն էներգիային վերաբերվում ա փողի պես՝ ծախսում ա էներգիա, եթե պաշարները մեծ են և պահպանում, եթե ռեսուրսները սպառվում են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աթալյանը:

«Ո՞րն էր փորձի էությունը, կարճ գրեմ. 19-ից 51 տարեկան 65 մարդու հրավիրում են ԲՈւՀ-ի լաբորատորիա: Մասնակիցների հետ տարբեր թեմաներից խոսելուց հետո՝ առաջարկում են իրական պարգևներ՝ 120 դոլար հաջորդ օրը կամ 450 դոլար՝ հաջորդ շաբաթ: Մասնակիցների ճնշող մեծամասնությունն ընտրում է հաջորդ շաբաթ 450 դոլար ստանալու տարբերակը:

Գիտափորձից առաջ՝ չափել էին մասնակիցների արյան շաքար ու ֆիքսել ցուցանիշները: Ժամեր տևած երկար-բարակ հարցուպատասխանից հետո՝ մարդիկ սովածանում և ծարավում են, մասնակիցներին ըմպելիքներ են բերում, բայց մի մասին տալիս են շաքարով ըմպելիք (արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնելու համար), մյուսներին՝ շատ ցածր կալորիականությամբ դիետիկ ըմպելիք, տեսքից ըմպելիքները չէին տարբերվում: Ընդմիթումից հետո, նորից չափում են մարդկանց շաքարի մակարդակը: Բնականաբար առաջին խմբի շաքարը բարձրացել էր, երկրորդինը՝ իջել:

Ու էլի նույն հարցը՝ 120 վաղը, թե 450 մի շաբաթից: Ու ի՞նչ եք կարծում, ո՞րն էր պատասխանը: Շաքարի բարձր մակարդակով մարդկանց խմբի ճնշող մեծամասնությունը շարունակում ա պնդել նախկին որոշումը՝ վերցնել 450 մեկ շաբաթից, արյան մեջ նվազ շաքարով մարդիկ մեծամասամբ ընտրում են՝ հաջորդ օրվա 120 դոլար մրցանակը: Այստեղ իհարկե հարց ա առաջանում, մի՞ թե շաքարը ազդում ա մեր որոշումների վրա:

Գիտնականները պարզել էին, որ այս մարդկանց որոշումները կախված էին ոչ թե արյան մեջ շաքարի մակարդակից, այլ միտումներից, այսինքն ուղեղը հարցնում էր՝ օրգանիզմում էներգիա լինելու է, թե ոչ, կախված պատասանից՝ ռազմավարական ընտրություն կատարում՝ ծախսե՞լ էներգիա, թե՞ խնայել։

Կհարցնեք, բայց ի՞նչ կապ ունի շաքարը, էներգիան՝ սպոնտան որոշումների հետ: Հարցն էն ա, որ մեր ուղեղը զարգացել ա մի միջավայրում՝ որտեղ սննդի հայթայթայումը մեծ պատմություն էր: Դվորժակը և Վանգը պնդում էին, որ ժամանակակից մարդու ուղեղն աշխատում ա նույն ալգորիթմներով, ինչ քարի դարի մարդունը, այսինքն ը նդունում ա արյան շաքարի մակարդակը, որպես մեզ շրջապատող աշխարհի աղքատության կամ առատության ցուցանիշ. Անտառներում ծառերին պտուղ կա՞, թե՞ չէ, անցած շաբաթ խփած եղնիկի մսից մնացե՞լ ա, թե՞ նորից պիտի վազվզենք հետևից սարերով-ձորերով։ Բավարար սնունդ կա՞ համայնքի բոլոր անդամների համար, թե՞ ստիպված մրցելու ենք ավելի ուժեղ և արագաշարժ որսորդների ու հավաքողների հետ:

Հենց այն ժամանակ մեր ուղեղում ներդրվել ա մի պարզ ալգորիթմ, եթե երկար ժամանակ չեք կերել, ապա ձեր արյան շաքարն իջել ա։ Ուղեղի համար էլ սա ծառայել ա որպես նշան այն բանի, որ շուտով կարող ա սովից մեռնեք, եթե ինչ-որ ուտելու բան արագ չհայթայթեք: Այսինքն լրիվ նորմալ էր, որ ուղեղը մարդուն ուղղորդում էր դեպի արագ պարգևներ, երբ ռեսուրսները սուղ էին ու մղում էր երկարաժամկետ «ներդրումների», երբ պաշարներն առատ էին:

Ֆիզիոլոգիական տեսանկյունից, գիտնականները սա բացատրում էին այսպես. Մարդու օրգանիզմում ամենաշատ էներգիա ծախսող օրգաններից մեկը՝ ուղեղն ա, իսկ ուղեղում ծախսվող էներգիայի մեծագույն մասն «ուտում ա» նախաճակատային կևեղը (прифронтальная кора), երբ էներգիան նվազում ա, ուղեղը որոշում ա անջատել ամենաշատ էներգիա վատնող հանգույցների «ռուբիլնիկները» ու բնականաբար առաջիններից մեկը անջատում է նախաճակատային կևեղի լիքը ֆունկցիաներ: Ու ասեմ ձեզ, քարի դարի մարդու համար դա լավ էր: Սոված նախամարդը ռիսկի էր գնում՝ նոր հողեր էր ուսումնասիրում, նոր ուտելիքներ փորձում, աջուխաձ սեքս անում, արդյունքում՝ գոյատևման շանսերը մեծանում էին (կամ գոնե գեների գոյատևման շանսերը)։

Հազարամյակներ են անցել էն օրերից, մեր միջավայրն ա բարելավվել, էկոհամակարգն ա փոխվել, բայց մեր ուղեղում «ինստալյացիա արած ծրագիրը» մնացել ա նույնը:
Հիմա կհարցնեք, առակդ ի՞նչ կցուցանե: Բացատրեմ: Մեր հասարակության մի ստվար զանգված կամ թերսնված ա կամ թերսնման վտանգի առաջ ա կանգնած (չշփոթել սովի հետ), այսինքն մարդկանց ուղեղներում կատարվում ա նույնը, ինչ մամոնտի մսի վերջին կտորը ծամող մեր ապուպապերի մոտ՝ վաղվա օրվա մասով մեծ անորոշություն:

Դրա համար ա մեր հասարակությունը ընտրել և ընտրում կարճաժամկետ պարգևները՝ երկարաժամկետ նպաակների փոխարեն: Մարդիկ ապրում են էսօրվա օրով. վերցնել նաղդ 10000 դրամը՝ արժանի թեկնածույին ձայն տալու փոխարեն, ընտրել թուրքի հետ բարեկամությունն ու կարճաժամկետ խաղաղությունը, պատերազմին միշտ պատրաստ լինելու փոխարեն, իրա թաղում ասֆալտապատումն ու բորդյուրապատումը՝ սահմանին ու Արցախում անվտանգության փոխարեն:

Այսպես եղել ա, այսպես էլ մնալու ա, քանի դեռ մեր հասարակության կենսամակարդակը չի աճել, քանի դեռ երկրում աղքատության մակարդակը էսօրվա ցուցանիշն ունի, կոպիտ ասած, քանի դեռ հասարակությունը սոված ա: Սա գիտություն ա, սրա դեմ չես կարող պայքարել ու հավատացեք, ազգությունը ստեղ ոչ մի կապ չունի:

Բա հիմա լուծումը ո՞րն ա կհարցնեք, ի՞նչ անել: Կասեմ նույնն, ինչ բոլոր մյուս արդեն զարգացած պետություններում ա արվել: Աղքատ ու սոված հասարակություն ունեցող այդ պետություններում իշխանության են եկել լավագույն պրոֆեսիոնալներ, հայրենասերները և ժողովրդավարության քողի ներքո հիմնել դիկտատուրա, բնակչության կենսամակարդակի աճի հետ մեկտեղ էլ, էվոլյուցիոն ճանապարհով, անցել ժողովորդավարության: Էդ ճանապարհն են անցել, ձեր սիրած Սինգապուրը, Հարավային Կորեան, Չինաստանը, Ֆրանսիան ու էլի լիքը զարգացած պետություններ:

ՀԳ. Ֆիքսեք, ես նշեցի լավագույն պրոֆեսիոնալների, հայրենասերների, ոչ թե անհայրենիք չմո դիլետանտների դիկտատուրա»:

Նմանատիպ նյութեր