211652_close_icon
views-count53801 դիտում article-date 23:32 09-07-2022

Երևանում «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի վարկավորման բաժնի պետը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 2-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
 
Այդ օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 49-ամյա Հայկ Դ.-ն, իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, Կոմիտասի պողոտա 54 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Ռոմանոս Թ.-ին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառուայության Երևանի գնդի պարեկները:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Հայկ Դ.-ն աշխատում է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում՝ վարկավորման բաժնի պետ:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր