211652_close_icon
views-count2184 դիտում article-date 22:48 08-07-2022

Վերջապես արդարությունը հաստատվեց․ Միշել Պլատինի

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կիսվել է կոռուպցիոն գործով իրեն և ՖԻՖԱ-ի նախկին ղեկավար Յոզեֆ Բլատերին արդարացնելու շվեյցարական դատարանի որոշման վերաբերյալ, հայտնում է Armsport.am-ը:

Նախկին պաշտոնյայի խոսքով՝ իր պայքարը անարդարության, մանիպուլյացիայի ու ստի դեմ է։

«Յոթ տարվա ստից ու մանիպուլյացիաներից հետո վերջապես հաստատվեց արդարությունը, իմ պայքարը անարդարության դեմ պայքարն է, ես հաղթեցի առաջին խաղում։

Տվյալ դեպքում կան մեղավորներ, որոնք չեն հայտնվել այս գործընթացի ընթացքում։ Թող հույսը դնեն ինձ վրա, նորից կհանդիպենք։ Որովհետև ես չեմ հանձնվի և մինչև վերջ կգնամ ճշմարտությունը փնտրելու: Հավատացեք ինձ, շատ դժվար է համաշխարհային ֆուտբոլի լեգենդից դառնալ սատանա, հատկապես, երբ դա արվում է բոլորովին անազնիվ ձևով»,- ասել է Պլատինին Sky Sports-ին տված հարցազրույցում:

Նմանատիպ նյութեր