Միշել Պլատինի. Բլատերը համարձակ որոշում կայացրեց
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին արձագանքել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի՝ հրաժարական տալու [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/02/55095/][/url]որոշմանը:
«Դա բարդ որոշում էր: Համարձակ որոշում: Ճիշտ որոշում», հայտարարել է Պլատինին:
Նշենք, որ արդեն հայտնի է դարձել ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունների ժամկետը. դրանք կկայանան մինչև 2016 թվականի մարտը:
Հիշեցնենք, որ Բլատերը առաջին անգամ ՖԻՖԱ-ն գլխավորել է 1998 թվականին: Իսկ 2015 թվականի մայիսի 29-ին նա 5-րդ անգամ վերընտրվեց այդ պաշտոնում: