ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարծիք է հայտնել իր հայրենակից՝ «Յուվենտուսին» կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին, որին ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան» և ՊՍԺ-ն:
«Պոգբան գերաստղ չէ: Ֆուտբոլում գերաստղ է համարվում նա, ով բազմաթիվ գոլեր է խփում: Չեմ կարծում, որ Պոգբան կարող է այնպիսի հաջողությունների հասնել, ինչպես՝ Մեսին և Կրիշտիանու Ռոնալդուն, որոնք մի մրցաշրջանում 50 գոլ են խփում:
Ի դեպ, նկատե՞լ եք, որ հենց Պոգբան գնդակը կորցնում է և «Յուվենտուսի» դարպասի մոտ վտանգավոր պահ է ստեղծվում, թիմակիցները նրան խիստ նախատում են», նշել է Պլատինին: