211652_close_icon
views-count227179 դիտում article-date 21:12 07-07-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում գործող «Երազ» այգում. 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում հայտնի «Երազ» այգում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 6-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից  ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ  «հարականջային շրջանում օտար մարմին» վնասվածք ախտորոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Իսրայելյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 15-ամյա Աշոտ Ա.-ն է, ով հուլիսի 2-ին, ժամը 21:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում գործող «Երազ» այգում  «Տիր» հրազգարանում հաճախորդի կրակոցի անդրադարձի հետևանքով ականջի մասում նշված վնասվածքն  է ստացել:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր երեխան սովորում է Երևանում գործող հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր