211652_close_icon
views-count1893 դիտում article-date 13:39 07-07-2022

Հաշվի առե՞լ ենք, որ ծանր բեռնատարներ են գնալու. այնպես չլինի, որ Տաթև-Աղվանիի իրավիճակում հայտնվենք. վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2022 թվականի պետական բյուջեում 13,3 մլրդ դրամ գումար վերաբաշխել երեք խոշոր բլոկ ծրագրեր իրականացնելու համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյանը նշեց, մոր բլոկներից մեկը վերաբերում է Կապսի ջրամբարին: «Անհրաժեշտություն կառաջանա կանխավճար տրամադրել շինարարին եւ 3,5 մլրդ դրամ լրացուցիչ գումար հատկցնելու կարիք կա: Մյուս բլոկը վերաբերում է Երեւանում իրականացվող երկու ծրագրերին՝ Արգավանդ-Շիրակի փողոց եւ Բաբաջանյան- Աշտարակ ուղղություններով: 4,1 մլրդ դրամ գումարի անհրաժեշտություն կա: Եվ երրորդը միջին վերանորոգման աշխատանքները անընդհատ ուսումնասիրման փուլում են: Հիմա այդպիսի 10 հատված ունենք 35 կմ երկարությամբ: Այս որոշմամբ 5,7 մլրդ դրամ գումար պետք է հատկացնենք»,-ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե որ ճանապարհներն են վերանորոգվելու: «Դրանցից մեկը գորիս-Քարաշեն-Տեղ 16 կմ հատված է, հաջորդը գյումրի-Վահրամաբերդ 10 կմ-անոց հատվածն է: Սա Կապս տանող ճանապարհն է, մենք հաշվի առե՞լ ենք, որ Կապսում շինարարություն է սկսելու եւ ծանր բեռնատարներ են գնալու: Հանկարծ  այնպես չլինի, որ Տաթեւ-Աղվանիի հետ կապված իրավիճակում հայտնվենք: Հաջորդը Քաջարան-Մեղրի հատվածն է նորոգվում, նաեւ Շահումյան-Աշտարակ հատվածը»,-ասաց նա:

Վարչապետը հավելեց, որ Ստեփանավանի եւ Դիլիջանի թունելները պետք է պատշաճ վիճակի բերվեն՝ միջազգային ստանդարտներին համապատասխան:

Նմանատիպ նյութեր