«Երեխաներ են մահանում։ Ամեն օր։ ԿԱՆԳ ԱՌԵ՛Ք»․ Գարիկ Մարտիրոսյան
Արցախում տեղի ունեցող պատերազմին ակտիվորեն հետեւում է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը՝ պարբերաբար կիսվելով մարտական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին գրառումներով եւ հրապարակումներով։
Նա եւ իր գործընկերներն օգտագործում են ցանկացած հնարավորություն, որպեսզի մարդկանց հասցնեն, որ Լեռնային Ղարաբաղում արյուն է թափվում Ադրբեջանի եւ Թուրքիայի մեղքով, այլ ոչ թե Հայաստանի, որին այդ պատերազմը պետք չէ։
Գարիկ Մարտիրոսյանն Ինսթագրամի սթորի բաժնում լուսանկար է տեղադրել հետևյալ գրառմամբ․ «Երեխաներ են մահանում. Ամեն օր. Կանգ առեք» :
[img]https://st0.shamshyan.com/editor/0112183001601789721573735.jpg[/img]